• Գլխավոր
  • Մեր մասին
  • Պատվիրել
  • Կապ
Gabriel's Pattisserie
  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Պատվիրել
  • Կապ

Մեր հրուշակեղենի սրահի մասին

Հրուշակագործության մշակույթը լայն ճանաչում է ստացել Ֆրանսիայի հրուշակագործության տների շնորհիվ։

 

Gabriel’s Patisserie-ն ստեղծում է անկրկնելի եվրոպական միջավայր իր աղանդերի շնորհիվ․ յուրաքանչյուր պատառը ստեղծված է մեր հրուշակագործների վարպետությամբ։

 

Gabriel's Patisserie-ը The Alexander, a Luxury Collection Hotel, Yerevan հյուրանոցի մաս է կազմում, այն  նպատակ ունի Երևանի բնակիչներին և հյուրերին բարձրակարգ աղանդեր առաջարկել։ Gabriel’s Patisserie-ն գտնվում է The Alexander, a Luxury Collection Hotel, Yerevan հյուրանոցի առաջին հարկում և Աբովյան փողոցի կողմից առանձին մուտք ունի։

 

Հրուշակեղենի տեսականին այնպես է մտածված, որ յուրաքանչյուր հյուր ունենա սքանչելի բույրերի և համերի լայն ընտրություն։ Լավագույն եվրոպական ավանդույթներով ոգեշնչված աղանդերը, բացառիկ շոկոլադը, իտալական թխվածքաբլիթները և թարմ խմորեղենը անմոռանալի  միջավայր են ստեղծում քաղաքի սրտում։

 

 




45401139123281-2697386384206816830345617270112904052196751n.jpg
07537565109171-66a1391-min.jpg

Մեր գլխավոր հրուշակագործի մասին

 

 

Յուրի Գրիշկովը մեր հրուշակեղենի հեղինակն է, ով աշխատել է միշլենյան շեֆ-խոհարարների հետ և ունի ավելի քան 20 տարվա աշխատանքային փորձ։ Մշակույթը, պատմությունը և զանազան խոհանոցների ներկայացուցիչները՝ ահա մեր հրուշակագործի ոգեշնչման հիմնական աղբյուրները։ Խոհարարի ստեղծագործ միտքն առաջ է մղվում բոլոր այն գիտելիքների ուժով, որ ստացվում են պրոֆեսիոնալների հետ աշխատանքի արդյունքում, նրա աշխատանքը հարստանում է բացահայտումներով և փոխանցում ամենակարևորը․սնունդը հարգանք է և զգացմունք։

 

Գաղափարները, որ վերածվում են նրբահամ աղանդերի, նա գտնում է ճանապարհորդություններում, տարբեր երկրների ավանդույթների, մշակույթի և սննդի պատրաստման եղանակների մեջ։ Տեղական և աուտենտիկ մթերքների համտեսումը նրա կիրքն է, որ փորձարկումների նկատմամբ սիրո է փոխակերպվում։

 

Նա հավատացնում է մեզ, որ աղանդերն ավելին է, քան քաղցրավենիքը, այն արվեստ է, զարգացած մտքի, մշակույթի, հույզերի, կատարելության ձգտման, անթիվ նոր միջոցների կվինտէսենցիա, որի հիմքում մեր արմատներն են, տնային ուտելիքը և մանկությունը ։ «Ընթրիքի կամ մեկ բաժակ սուրճի ներդաշնակ ավարտը, օրվա վառ ակնթարթը»։

Գտեք մեզ 

  • Գաղտնիություն
  • Վերադարձի պայմաններ

Կապ մեզ հետ

Հասցե՝ Աբովյան 3/4
Հեռ․՝ +374 (11) 206013
Էլ․հասցե՝ gabrielspatisserie@thealexanderyerevan.com
Gabriel's Patisserie 2022. Բոլոր իրավունքները պաշտպանված են